ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը ոչ-ոքի Է խաղացել գրոսմայստեր Օլիվեր Բարբոսայի հետ Հայաստանի եւ Ֆիլիպինների տղամարդկանց հավաքականների մրցամարտում Ստամբուլում ընթացող շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի 4-րդ փուլում: Ինչպես փոխանցում Է «Արմենպրես»-ը` մրցամարտի հաշիվը դարձել Է 1,5:0,5` հոգուտ Հայաստանի թիմի:
Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը մինչ այդ հաղթել Էր Օլիվեր Դամիքիլինգին: