The Guardian-ը կանխատեսում է. Թուրքիային ավելի վատ բաներ են սպասվում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական The Guardian թերթը Սիրիայի ճգնաժամով պայմանավորված Թուրքիայի համար վատ սցենար է կանխատեսում: Թերթն իր` «Սիրիա, հետադարձ չունեցող կետ» վերնագրով հոդվածում գրում է, որ «այսօր Սիրիայում հետադարձ չունեցող կետի հասած ճգնաժամից ամենավատ ազդեցությունը կրած երկրներից մեկը Թուրքիան է»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թերթը գրում է, որ Սիրիայի իշխանական ուժերի եւ ընդդիմադիրների միջեւ 18 ամիս առաջ սկսված եւ ներքին պատերազմի վերածված արյունալի ու տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր խլած բախումներն իրենց խիստ բացասական ազդեցությունը կթողնեն Մերձավոր Արեւելքի եւ Թուրքիայի վրա:

Թերթն իր վերլուծականում գրում է. «Բաշար ալ Ասադի վարչակարգի եւ Սիրիայի ազատ բանակի միջեւ խնդիրը վերածվել է «կյանքի եւ մահվան» սկզբունքի: Սիրիայում ներքին պատերազմը սպառնում է ամբողջ Մերձավոր Արեւելքին…Ընդդիմադիրների ամենամեծ ցանկությունն այն է, որ ազդեցիկ երկրները միջամտեն: Նման իրավիճակում խնդիրը չի կարող մնալ Սիրիայի սահմաններում: Եթե Սիրիայում ճգնաժամը դուրս գա այդ երկրի սահմաններից, ապա Մերձավոր Արեւելքում անցյալ դարասկզբին Օսմանյան կասյրության փլուզումից հետո տեղի ունեցածներից ավելի խոր փոփոխություններ ի հայտ կգան»:

Թերթը նշում է, որ Սիրիայի ապստամբությունից ոգեւորված, Իրաքի իսլամական խմբավորումները կրկին ուժեղացնում են Իրաքում իրենց ներկայությունը եւ համոզմունք է հայտնում, որ Դամասկոսի ղեկավարության տապալումը` Իրանի հետ միասին մեծ պարտություն կլինի նաեւ «Հզբոլլահ»-ի համար: «Այդ ժամանակ, Թուրքիայի նման երկրները եւս չեն կարող խուսափել դրա ազդեցությունից: Եթե սիրիացի քրդերը, իշխանության թուլանալու պատճառով, որոշեն սեփական պետությունը ստեղծել, ապա Թուրքիան փախստականների ճգնաժամից էլ ավելի մեծ ճգնաժամի առաջ կհայտնվի», -կանխատեսում է The Guardian-ը:

Հայերեն

Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Իռլանդիայում

Իտալիայի ավելի քան 6000 ուսումնական հաստատություններ ստացել պայթյունների սպառնալիքի վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ

Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Հորմուզի նեղուցում երթուղիների վերաբերյալ

Արհեստական ​​բանականությունը 2030 թվականին 1․7 միլիոնով կավելացնի աշխատատեղերի քանակն աշխարհում․ Gartner

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով