Բահչելին պահանջում է վերացնել PKK-ի զինյալների հետ հանդիպած պատգամավորների անձեռնմխելիությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ) առաջնորդ Դեւլեթ Բահչելին հայտարարել է, որ անհրաժեշտ է վերացնել Թուրքիայի խորհրդարանում 35 պատգամավորական աթոռներ զբաղեցնող միակ քրդական «Խաղաղություն եւ Ժողովրդավարություն կուսակցության» (ԽԺԿ) այն պատգամավորների անձեռնմխելիությունը, որոնք Շեմդինլիում հանդիպել եւ ողջագուրվել են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է HaberTurk հեռուստաալիքը` նշելով, որ ԺՀԿ առաջնորդը պատրաստվում է նման կոչ հնչեցնել Թուրքիայի խորհրդարանում:

«PKK-ի զինյալների հետ հանդիպած եւ գրկախառնված ԽԺԿ պատգամավորներն անջատողականությանն օգնող եւ Թուրքիայի մասնատվելուն օժանդակող անձինք են: Անհրաժեշտ է վերացնել նրանց պատգամավորական անձեռնմխելիությունը, պատասխանատվության կանչել եւ մաքրել խորհրդարանը նրանցից», -ասել է թուրք գլխավոր ազգայնականը:

Նշենք, որ ԽԺԿ 8 եւ մեկ անկախ պատգամավորներ ու քրդական «Դեմոկրատական հասարակության կոնգրես» (ԴՀԿ) հասարակական կազմակերպության անդամները օգոստոսի 17-ին մեկնել են հարավարեւելյան Հաքքարիի նահանգի Շեմդինլիի շրջան` հուլիսի 23-ից այնտեղ տեղի ունեցող թուրք-քրդական արյունալի բախումների հետ կապված իրավիճակին տեղում ծանոթանալու համար:

Թուրքական ԶԼՄ-ները հայտնել են, որ ճանապարհին` Շեմդինլիից 20 կմ հեռավորության վրա` Բաղլար գյուղի մոտ գտնվող Գյուզելքայա վայրում, Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 6 զինյալներ կանգնեցրել են քուրդ պատգամավորներին եւ հասարակական գործիչներին տեղափոխող 50 հոգանոց ավտոշարասյունը եւ կեժ ժամ զրուցել նրանց հետ:

Թուրքական մամուլն անհանգստություն է հայտնել, որ Թուրքիայի խորհրդարանի պատգամավորները գրկախառնվել են PKK-ի զինյալների հետ, ջերմորեն զրուցել եւ հրաժեշտի ժամանակ բարեկամաբար սեղմել նրանց ձեռքը: Նշվում է, որ PKK-ի զինյալները «քարոզչություն» են կատարել շարասյան կազմում ընդգրկված ԽԺԿ-ի բարձրաստիճան գործիչների հանդեպ:

ԽԺԿ-ի փոխնախագահ Գյուլթան Քըշանաքն ավելի ուշ լրագրողներին ասել է, որ ավտոշարասյունը կանգնելու ժամանակ ինքը կարծել է, թե պատահար է տեղի ունեցել, սակայն երբ առաջացել է, տեսել է պարտիզաններին եւ մոտեցել նրանց:

Թուրքական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Վանի հանրապետական դատախազությունն արդեն հետաքննություն է սկսել` կապված ԽԺԿ պատգամավորների` Շեմդինլիում զինված «ահաբեկիչներին» հանդիպելու հետ:

Հայերեն

Վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ

Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը

Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային

Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում

ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը

Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը

Իշխան Զաքարյանը Հայաստանի Հանրապետությանը կվերադարձնի շուրջ 305 միլիոն դրամ

Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ