Տարածաշրջանային

Վրաստանի նախագահն ընդունել է Շառլ Ազնավուրին

1 րոպեի ընթերցում

Վրաստանի նախագահն ընդունել է Շառլ Ազնավուրին

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին օգոստոսի 17-ին ընդունել է աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով GHN-ը, հանդիպման ընթացքում Ազնավուրը Վրաստանի նախագահի հետ կիսվել է Ախալցխայի վերակառուցված ամրոցից իր տպավորություններով:

Նախօրեին Ազնավուրը շքեղ համերգ է ունեցել Ախալցխայի Ռաբաթ ամրոցի վերակառուցման առթիվ: Համերգից հետո Ռաբաթ ամրոցի տարածքում վառվել է Ազնավուրի աստղը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում