Հայաստանի հավաքականը հրաշալի խաղ է ցուցադրում. Բելառուսի հավաքականի մարզիչ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի ընտրանին օգոստոսի 15-ին կայանալիք հանդիպմանը կցուցադրի իր սխեմատիկ խաղը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բելառուսի հավաքականի գլխավոր մարզիչ Գեորգի Կոնդրատեւը: Վերջինս շեշտեց, որ հրաշալի տեղյակ է նախկին ԽՍՀՄ երկրների բոլոր հավաքականներից, այդ թվում նաեւ Հայաստանի ընտրանուց:

«Հայաստանի հավաքականը գերազանց խաղ է ցուցադրում, բայց մեզ համար շատ կարեւոր է խաղի հաշիվը: Ինձ մոտ մեծ տպավորություն են թողել ձեր հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը եւ հարձակվող Յուրա Մովսիսյանը»,- ասաց Գեորգի Կոնդրատեւը:

Անդրադառնալով Անդրեյ Խաչատուրյանին, ով խաղալու է Բելառուսի հավաքականի կազմում` Հայաստանի թիմի դեմ, Գեորգի Կոնդրատեւըշեշտեց, որ Խաչատուրյանը հավաքական հրավիրվեց, երբ բելառուսներից մեկը վնասվածք էր ստացել:

Ինքը ֆուտբոլիստը` Անդրեյ Խաչատուրյանը, պարզաբանելով Բելառուսի հավաքականի կողմից ստացած իր հրավերը, ընդգծեց, որ դա իր համար բավականին անսպասելի առաջարկ էր: «Դժվարանում եմ ինչ-որ բան հստակ ասել, բայց պետք է գնահատեմ այն, ինչ ունեմ: Չեմ կարող ասել, թե ինչ կանեի, եթե առաջինը հրավերը լիներ Հայաստանի կողմից»,-ասաց Խաչատուրյանը:

Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը կկայանա օգոստոսի 15-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում` ժամը 20:00-ին:

Հայերեն English Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին