Ռուսաստանում հետախուզվող քաղաքացիներին հայտնաբերել են Հայաստանում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության ծառայողները օգոստոսի 10-ին` ժամը 03.30-ին,«Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Գրիգոր Խ.-ին, ով մարտի 14-ից ՌԴ Չելյաբինսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օգոստոսի 9-ին, ժամը 12.00-ին, վարչություն է ներկայացել ՌԴ քաղաքացի, 1976 թ. ծնված Սուրեն Օ.-ն, ով 2009 թ. դեկտեմբերի 2-ից ՌԴ Տուլայի մարզի Թմրամիջոցների հսկման դաշնային ծառայության կողմից գտնվում էր հետախուզման մեջ:

Իսկ ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 7-ին ԼՂՀ Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում հայտնաբերվել և Գյումրիի բաժին է բերման ենթարկվել 1955 թ. ծնված, նախկինում դատված Հենրիկ Հ.-ն, ով մարտի 16-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Հայերեն

ԵՊՀ-ում կայացել է «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի գրքի շնորհանդեսը

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամարտությանը

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին