Սիրիայի քրդաբնակ շրջանների զինյալները կանխել են Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիա ներխուժելու փորձը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիացի քրդերի Դեմոկրատական միասնություն կուսակցության (PYD) խոսնակ Սաբահ Մուհսինը հայտարարել է, որ հյուսիսային Սիրիայի Հասսակիե շրջանում ձերբակալել են 12 թուրք սպաների, որոնք փորձել են Հասսակիով գնալ Հալեպ` սիրիացի ընդդիմադիրների հակապետական գործողություներին աջակցելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, PYD-ի խոսնակն այդ հայտարարությունն արել է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

Իրանական գործակալությունն ավելի վաղ հաղորդել էր, որ Սիրիայի զինված ուժերը Հալեպում ձերբակալել են ընդդիմադիրների հետ աշխատող մի թուրք գեներալի, որը հարցաքննվելու համար տարվել է Դամասկոս:

Իրանական եւ սիրիական ԶԼՄ-ները հայտնել են, որ օրերս Սիրիայի հյուսիսային` Թուրքիայի հետ սահմանամերձ քրդաբնակ շրջանները վերահսկող PYD-ի զինյալները կանխել են Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիա ներխուժելու փորձը, որի ժամանակ ձերբակալվել են 40-ից ավելի թուրք զինվորականներ:

Թուրքիայի ԱԳՆ-ը հերքել է այդ հաղորդագրությունները` նշելով միայն, որ թուրքական կողմը ցանկացել է փոխել Սիրիայի տարածքում միջազգային պայմանագրով Թուրքիային պատկանող ինչ-որ ամրոցում տեղակայված թուրքական անձնակազմը:

Հայերեն

Վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ

Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը

Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային

Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում

ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը

Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը

Իշխան Զաքարյանը Հայաստանի Հանրապետությանը կվերադարձնի շուրջ 305 միլիոն դրամ

Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ