Իրանցի գեներալը նախազգուշացնում է. Սիրիայից հետո հերթը Թուրքիայինն է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Հասան Ֆիրուզաբադին հայտարարել է, որ Սիրիայում հոսող արյան համար պատասխանատու են Թուրքիան, Քաթարը եւ Սաուդյան Արաբիան, եւ որ Սիրիայից հետո հերթը Թուրքիայինն է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական DHA լրատվական գործակալությունը, իրանցի գեներալն այդ մասին հայտարարել է Իրանի հեղափոխության պահապանների (Իրանի բանակ) պաշտոնական կայքում: Դատապարտելով հիշյալ պետությունների այդ մոտեցումը, Ֆիրուզաբադին ասել է, որ եթե այդ երկրները շարունակեն նման մոտեցումը, Սիրիայից հետո հերթը կհասնի Թուրքիային: «Մենք զգուշացնում ենք մեր բարեկամներին. այս երեք երկրները կարող են դառնալ Ալ-Քաիդայի ահաբեկչության զոհը», -նշել է նա:

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Քազիմ Ջալալին իր հերթին Սիրիայում առեւանգված իրանցի ուխտավորների կյանքի անվտանգության համար պատասխանատու է համարել Թուրքիային եւ Սիրիայում ահաբեկիչներին աջակցություն ցուցաբերող եւ զինող երկրներին:

Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Հուսեին Շեյխուլիսլամը օգոստոսի 6-ին հայտարարել է, որ առանց Անկարայի աջակցության, սիրիացի ընդդիմադիրները քաջություն չէին ցուցաբերի Դամասկոսում առեւանգելու իրանցի ուխտավորներին: Նա նույնպես Իրանի քաղաքացիների կյանքի անվտանգության համար պատասխանատու է համարել Անկարային:

Թուրքական ԶԼՄ-ները հայտնել են, որ Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին այսօր անակնկալ այց է կատարել Անկարա:

Հայերեն

Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Իռլանդիայում

Իտալիայի ավելի քան 6000 ուսումնական հաստատություններ ստացել պայթյունների սպառնալիքի վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ

Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Հորմուզի նեղուցում երթուղիների վերաբերյալ

Արհեստական ​​բանականությունը 2030 թվականին 1․7 միլիոնով կավելացնի աշխատատեղերի քանակն աշխարհում․ Gartner

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով