Վարչապետը գյուղատնտեսական մի շարք խնդիրների լուծման հանձնարարականներ է տվել

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հանրապետության բոլոր մարզերի մարզպետերի եւ մարզպետարանների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Շիրակի մարզում: Քննարկման թեման գյուղատնտեսության ոլորտն էր:

Մինչ խորհրդակցությունը վարչապետն այցելեց «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի սորտափորձարկման դաշտեր, ծանոթացավ իրականացվող աշխատանքներին:

Կայանի տնօրեն Ռուբիկ Կարախանյանն արդեն քննարկման ժամանակ տեղեկացրեց, որ 296 հա ոռոգելի վարելահող ունեցող կայանը զբաղվում է հացահատիկային մշակաբույսերի, բազմամյա խոտաբույսերի, ինչպես նաեւ բանջարանոցային եւ դաշտային մշակաբույսերի սելեկցիայով եւ սերմնաբուծությամբ: Սերմնաբուծական աշխատանքները ժամանակակից չափանիշերին համապատասխան իրականացնելու նպատակով կայանը գործակցում է աշխարհի լավագույն սերմնաբուծական կենտրոնների հետ: Ամեն տարի կայանը ստանում է ուսումնասիրվող մշակաբույսերի համաշխարհային հավաքածուների հարյուրավոր սորտանմուշներ, որոնցից փորձարկումների արդյունքում սելեկցիոն գործընթացում ներգրավվում են ագրոկենսաբանական առավել բարձր հատկություններով օժտվածները:

Ի դեպ` այստեղ 2012 թվականի համար կանխատեսվում է հացահատիկի 9400 ցենտներ բերք, բազմամյա խոտաբույսերի սերմից սպասվելիք համախառն բերքը 260 ցենտներ է:

Խորհրդակցության օրակարգային երկրորդ հարցը վերաբերում էր տեղական արտադրության պարարտանյութին: Նշվեց, որ Վանաձորի «Քիմպրոմ» գործարանն արդեն ունի հնարավորություն արտադրելու կարբամիտ, ամոնիումի սուլֆատ: Այս հանգամանքից ելնելով` վարչապետը հանձնարարեց քննարկումներ եւ խորհրդատվական աշխատանքներ տանել մարզպետարանների համապատասխան վարչությունների եւ ֆերմերային տնտեսությունների հետ:

Ի դեպ` ամոնիումի սուլֆատ հանրապետությունում արտադրվելու է առաջին անգամ: Վանաձորի «Քիմպրոմ» գործարանը պարարտանյութի այդ տեսակի առաջին խմբաքանակը կարտադրի արդեն այս սեպտեմբերին:

Քննարկման ընթացքում մարզպետերը եւ մարզպետարանների ներկայացուցիչները վարչապետին ներկայացրին գյուղատնտեսության ոլորտի հետ կապված մի շարք խնդիրներ: Տիգրան Սարգսյանը հանձնարարեց գյուղացիներին շուկայականից մատչելի գներով դիզելային վառելանյութի մատակարարման գործընթացը շարունակել եւս մեկ շաբաթ՝ ըստ մարզերի պահանջարկի:

Քննարկման թեմա դարձավ նաեւ գյուղացիական տնտեսություններին գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի սերմացուով ապահովելու հարցը: Տրվեց հանձնարարականներ` ուսումնասիրել վիճակը եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել` գարնանը նշված սերմացուների տրամադրման ուղղությամբ:

Հայերեն

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres