Քաղաքականություն

Մեծ Բրիտանիան աջակցում է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը Մինսկի խմբի ձևաչափում

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան աջակցում է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը Մինսկի խմբի ձևաչափում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Փիթեր Բեյթմանը:

«Մենք պատրաստ ենք մեր եվրոպական գործընկերների հետ անել ամեն հնարավորը խաղաղ կարգավորման համար` հիմնվելով ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքների»,- նշել է Բեյթմանը:

Այն հարցին, թե ինչպես է դիվանագետը վերաբերվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին և արդյոք Մեծ Բրիտանիան կողմ է տվյալ գործընթացում Եվրամիության դերի ակտիվացմանը, Բեյթմանը նշել է, որ հակամարտության կարգավորման գործում Մեծ Բրիտանիան չի հանդիսանում առանցքային դերակատար և այս հարցով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբն` համանախագահող երկրների գլխավորությամբ:

Անդրադառնալով Հյուսիսային Իռլանդիայի հակամարտության կարգավորման օրինակի կիրառելիությանը Լեռնային Ղարաբաղի դեպքում` Բեյթմանը նախ նշել է, որ Հյուսիսային Իռլանդիայի հակամարտության առաջացման նախադրյալները տարբերվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից: Այդուհանդերձ նա ընդգծել է, որ այդ գործընթացներում կան ընդհանուր գծեր, որոնք անհրաժեշտության դեպքում կկիրառվեն ղարաբաղյան հակամարտւթյան կարգավորման համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում