Իսրայելը ցանկանում է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Թել Ավիվում հայտարարել է, որ ելք են փնտրում` Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները նախկին վիճակին վերադարձնելու համար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական TRT հեռուստաալիքը` նշելով, որ Նեթանյահուն երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորումը կարեւորել է` նկատի առնելով տարածաշրջանում Սիրիայի հետ կապված լարված իրավիճակը:

Թուրք-իսրայելյան հարաբերությունները խզվել են այն բանից հետո, երբ 2011 թ-ի մայիսի 31-ին միջազգային մարդասիրական նավաշարասյան կազմում Գազա ուղեւորվող թուրքական Մավի Մարմարա նավի վրա իսրայելցի զինվորների հարձակման հետեւանքով թուրքեր էին զոհվել: Իսրայելի զինվորները հարձակվել են թուրքական նավի վրա` Իսրայելի նավահագիստներից մեկում զենքի եւ շինանյութերի ստուգում անցնելու հրամանին չենթարկվելու պատճառով: Անկարան Թել Ավիիվից պահանջում է պաշտոնապես ներողություն խնդրել այդ միջադեպի համար եւ փոխհատուցել զոհված թուրքերի ընտանիքներին, ինչին իսրայելական կողմը պատասխանում է, որ գործել է միջազգային օրենքների շրջանակում:

Թուրք-իսրայելական հարաբերությունները կարգավորելու ցանկություն ունի նաեւ Անկարան, որը նույնպես ուղիներ է որոնում Թել Ավիվի հետ «լեզու գտնելու» համար:

CNNTurk-ի հայտնի վերլուծաբան Մեհմեդ Ալի Բիրանդն հուլիսի 25-ին հանդես է եկել թուրք-իսրայելական հարաբերությունները շտապ կարգով կարգավորելու առաջարկով: «Միլիեթ»-ում հրապարակած հոդվածում Բիրանդն ընդգծել է, որ Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները, որոնք նախկինում տարածաշրջանի երկրների շրջանում ամենաամուրն էր, անհրաժեշտ է վերականգնել, քանի որ տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական լարված իրադրությունում «ամենից շատ հարկավոր է հենց Թուրքիային»:

Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանը երեկ հայտարարել է, որ «եթե Իսրայելը Մավի Մարմարայի համար ներողություն խնդրի Թուրքիայից, ապա ինքը հրաժարական կտա:

Հայերեն

Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Իռլանդիայում

Իտալիայի ավելի քան 6000 ուսումնական հաստատություններ ստացել պայթյունների սպառնալիքի վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ

Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Հորմուզի նեղուցում երթուղիների վերաբերյալ

Արհեստական ​​բանականությունը 2030 թվականին 1․7 միլիոնով կավելացնի աշխատատեղերի քանակն աշխարհում․ Gartner

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով