Թուրքիայի ազգային փոքրամասնությունների նկատմամբ Լոզանի պայմանագրով նախատեսված կետերը մինչ օրս էլ չեն կիրառվում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոզանի պայմանագրի ստորագրումից անցել է 89 տարի: Ըստ էության, այս պայմանագիրը կարել է համարել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր պայմանագիրը, որով գրեթե վերջնականորեն որոշվեցին ներկայիս Թուրքիայի սահմանները: Սակայն պայմանագրի առավել կարևոր` 3-րդ բաժինը, վերաբերում էր Թուրքիայի ազգային փոքրամասնություններին: Պայմանագրով փոքրամասնություն էին համարվում միայն երեք ազգի ներկայացուցիչներ` հայերը, հույներն ու հրեաները: Հետաքրքիր և պարադոքսայինն այն է, որ հայերը սկսեցին փոքրամասնություն կոչվել մի հողում, որտեղ ժամանակին մեծամասնություն էին կազմել: Չնայած թուրքական պետության հավաստիացումներին, որ իրենք մշտապես հետևում են պայմանագրի դրույթների իրագործմանը, այնուհանդերձ, կետ առ կետ հետևելով պայմանագրի կետերին` կարող ենք հեշտորեն համոզվել հակառակում:

Համաձայն 39-րդ հոդվածի` պաշտոնական լեզու համարվող թուրքերենի կողքին թույլատրելի է նաեւ ազգային փոքրամասնությունների լեզուների կիրառումը: «Ոչ մի սահմանափակում եւ արգելք չդնել, որպեսզի ցանկացած թուրքական քաղաքացի օգտվի որեւէ այլ լեզվից»,- նշված էր պայմանագրում: Այդուհանդերձ, պայմանագրի ստորագրումից տարիների անց հանրապետական Թուրքիան սկսեց իրականացնել տարբեր միջոցառումներ, որոնցով պարտադրում էր Թուրքիայում բնակվող ցանկացած ազգի ներկայացուցչի խոսել միայն թուրքերեն: Սրա վառ ապացույցն էին տարբեր տարիներին (1930-ականներ, 1960-ականներ) անցկացված «Հայրենակից, թուրքերեն խոսիր» ակցիաները, որոնց գլխավոր թիրախն իրականում փոքրամասնություններն էին: Երիտասարդներից կազմված խմբերը շրջում էին հատկապես փոքրամասնություններով բնակեցված թաղամասերում եւ պահանջում խոսել միայն թուրքերեն. չենթարկվելու պարագայում հետեւանքներն անկանխատեսելի էին լինում։ Իրականում սա դարերի պատմություն ունեցող լեզվական ձուլման քաղաքականության շարունակությունն էր:

Լոզանի պայամանգրի 3-րդ բաժնի 40-րդ հոդվածի համաձայն` ոչ մուսուլմանական փոքրամասնությունները հավասարապես իրավունք ունեն իրենց հաշվին ստեղծելու եւ տնօրինելու բարեգործական, կրոնական, հասարակական հաստատություններ, դպրոցներ, ուսումնական եւ դաստիարակչական այլ հաստատություններ` իրավունք ունենալով այդ հաստատություններում ազատ օգտագործելու իրենց մայրենի լեզուն եւ ազատ դավանելու իրենց կրոնը: Սակայն ներկայիս Թուրքիան կրկին վարում է հակառակ քաղաքականությունը: Անգամ հայկական համայնքի ուժերով պահպանվող դպրոցներում փոխտնօրենի պաշտոնում պարտադիրնշանակվում է թուրք պաշտոնյա, ով վերահսկում է այդ դպրոցներում հայկականությանն ուղղված միջոցառումների բացառումը: Մեկ այլ խնդիր է դասագրքերի պակասությունը, քանի որ պետությունն արգելում է իր դպրոցներում դասավանդել այլ երկրից բերված դասագրքերով: Իսկ թուրքական հրատարակչությունները կա’մ «ֆինանսական խնդիրներից ելնելով» չեն հրատարակում գրքեր հայկական դպրոցների համար, կա’մ դրանց բովանդակությունն այնքան են փոխում և թուրքականացնում, որ դրանց բացակայությունը դառնում է նախապատվելի:

Պայմանագրի 42-րդ հոդվածի համաձայն` Թուրքիայի կառավարությունը լիակատար պաշտպանության տակ էր առնում եկեղեցիները, սինագոգները, գերեզմանները եւ փոքրամասնություններին պատկանող այլ կրոնական հաստատությունները: Սա, թերևս, միայն պայմանագրով: Սակայն մեզ համար նորություն չէ, որ թուրքական պետության վարած քաղաքականության արդյունքում պայմանագրերը թղթի վրա էլ մնում են եւ կյանքի չեն կոչվում: Եվ մեր օրերում Թուրքիան ինքն է որոշ կատարածուների ձեռքերով ավերում հայկական, հունական, հրեական պաշտամունքի վայրերը` փորձելով այդպիսով վերացնել երկրում ցանկացած այլ ազգի ներկայության պատրանքը, հետքը և դրանով իսկ վերահաստատել, որ «Թուրքիան թուրքերի համար» կարգախոսն այսօր էլ արդիական է պետության վարած ներքին քաղաքականության մեջ:

Թեպետ 38-44-րդ հոդվածներին, որոնք Թուրքիայի կառավարությանը պարտավորեցնում էին ապահովել Թուրքիայի բոլոր քաղաքացիների կյանքի եւ ազատության լիարժեք պաշտպանությունը` անկախ ազգային, լեզվական, ռասայական եւ կրոնական պատկանելությունից, տրվել էր հիմնարար օրենքի (fundamental law) ուժ, այսինքն՝ դրանք անբեկանելի և անփոփոխելի պետք է լինեին, այդուհանդերձ դրանք երբեք էլ չկիրառվեցին Թուրքիայի Հանրապետությունում, որը ցույց տվեց աշխարհին, որ շարունակում է առաջնորդվել «խաղի սեփական կանոններով»:

Արաքս Կասյան

Հայերեն

ԿԸՀ-ն ԶԼՄ-ներին կոչ է անում արձանագրությունների քաղվածքների մասով կեղծ տվյալներ չտարածել

Երևանում կա օրենքի գերակայություն, և դա վերաբերում է բոլորին. քաղաքապետարանն արձագանքել է «Պրեգոմեշ»-ի ցուցափեղկին տեղադրված գովազդի շուրջ տարածվող խոսակցություններին

Հունիսի 11-ի միջոցառումների անոնս

Առողջապահության նախարարության կաթվածի բուժման ծրագիրը կգործի նաև Գորիսում և Մարտունիում

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը

Բուլղարիայի լրատվական գործակալությունն աշխատանքներ է տանում մշակույթն ավելի խորը լուսաբանելու ուղղությամբ. BTA

Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները

Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ

Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար