Ասադին պաշտպանում է Սիրիայի բնակչության մեծ մասը. Սերգեյ Լավրով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնարավոր չէ հՀամոզել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին հեռանալ իշխանությունից, քանի որ բնակչության զգալի մասը նրա կողքին է:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Նա չի հեռանա, քանի որ աջակցում ենք նրան, եւ այն պարզ պատճառով, որ Սիրիայի բնակչության մեծ մասը Ասադի հետ է»,- նշել է Լավրովը Մոսկվայում ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:
Նա նաեւ նշել է, որ Ժնեւում տեղի ունեցած հանդիպման մասնակիցները համաձայնել են կազմավորել անցումային կառավարություն` ավելացնելով, որ Ասադն իր ներկայացուցչին նշանակել է ընդդիմության հետ երկխոսության համար, սակայն ընդդիմադիրները դեռ որեւէ քայլ չեն կատարել իրենց ընդառաջ:
Լավրովը կոչ է արել իրականացնել Քոֆի Անանի խաղաղության ծրագիրը, ինչպես որ պայմանավորվել էին ժնեւյան հանիդպման ժամանակ: