Հարավաֆրիկացի հաշմանդամ վազորդը կմասնակցի Լոնդոնի օլիմպիական խաղերին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավաֆրիկացի հաշմանդամ թեթեւաթլետ Օսկար Պիստորիուսը կմասնակցի 2012 Լոնդոնի օլիմպիական խաղերի «4-ը` 400 մետր» թիմային Էստաֆետային վազք մրցաձեւում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին մարզական լրագրողների միջազգային ասոցիացիայից: Հարավային Աֆրիկայի ազգային օլիմպիական կոմիտեն հաստատել Է Պիստորիուսին այս երկրի օլիմպիական պատվիրակության կազմում:
Պիստորիուսը պարալիմպիկ խաղերի՝ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող մարզիկների օլիմպիադայի քառակի չեմպիոն Է: 2011 թվականին Հարավային Կորեայի Տեգու քաղաքում կայացած աթլետիկայի աշխարհի առաջնության մրցաշարում նա նվաճել Է արծաթե մեդալ` նույն Էստաֆետային մրցաձեւում` չնայած չի մասնակցել առաջնության վճռական, եզրափակիչ փուլին: