«Հարսնաքար»-ի միջադեպից հետո հայ հասարակությունը լուրջ ցնցում է ապրում. Կարեն Անդրեասյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ի պաշտոնե իրավունք չուներ մասնակցելու «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով զոհված Վահե Ավետյանի հիշատակին նվիրված մոմավառությանը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հուլիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ՄԻՊ-ը` նախապես մեկ րոպե լռությամբ հարգելով նրա հիշատակը:

Անդրեասյանի խոսքով` հասարակության մոտ վախի զգացողությունը սկսել է առաջնային տեղ զբաղեցնել, որ արդյունքում էլ հասարակությունը ներկայում լուրջ ցնցում է ապրում: «Հայը վախենում է, որ դատարանում հայտնվելով անարդարության կհանդիպի, վախենում է այն մտքից, որ իր երեխայի համար բարեկեցիկ ապագա չի կարողանա ապահովել»,- ասաց Անդրեասյանը:Նա իր ասածների վկայությունը համարեց նախօրեին փոխգնդապետի կոողմից «Հարսնաքար»-ը պայթեցնելու փորձը, որը, ՄԻՊ-ի համոզմամբ, արդյունքն էր այն վախի, որ արդարություն չի լինի:

Հունիսի 17-ին` ժամը 23:00-ի սահմաններում, դաժան ծեծկռտուք է տեղի ունեցել «Հարսնաքար» ռեստորանային համալիրում: Փաստով հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: Ծեծի էր ենթարկվել ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի Ուռոլոգիայի բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանը, ով տեղափոխվել էր Մուրացանի զինվորական հոսպիտալ և ենթարկվել գանգուղեղի վիրահատության։ Ավետյանի մոտ ախտորոշվել էր ծանր փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ծանր սալջարդ, սուր հեմատոմա: Վահե Ավետյանը հիվանդանոցում մահացել է հունիսի 29-ին: Տուժել էին նաեւ Արտակ Բայադյանը եւ Գարիկ Սողոմոնյանը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին