ՀՀ վարչապետը մասնակցել է The Washington Post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը
1 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի տնտեսական համաշխարհային ֆորումի շրջանակում մասնակցել է The Washington Post պարբերականի կողմից կազմակերպված «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, միջոցառմանը մասնակցել են մի շարք երկրների գործող և նախկին ղեկավարներ: