Ադրբեջանի «խավիարային քաղաքականությունը»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրոպական կայունության նախաձեռնություն» վերլուծական կենտրոնը հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարությունը խավիար եւ տարբեր թանկարժեք իրեր է նվիրում երվրոպացի պաշտոնյաներին` Եվրոպայի Խորհրդի աջակցությունը գնելու եւ ժողովրդավարության ու մարդու իրավունքների բնագավառներում Ադրբեջանում առկա աղետալի վիճակը քննադատողներին լռեցնելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, եվրոպական կենտրոնի այդ մասին հրապարակած զեկույցում նշվում է, որ ԵԽ խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի բարեկամների Բաքու կատարած այցերի ժամանակ նրանց խավիար, մետաքսե գորգ, ոսկյա, արծաթյա զարդեր եւ կանխիկ փող են նվիրաբերվում, եւ դա է պատճառը, որ վերջիններիս ներկայացրած զեկույցներում Ադրբեջանի ավտորիտար իշխանության կատարած խախտումների եւ ապօրինությունների մասին չի նշվում, իսկ ժողովրդավարության պահապան ԵԽ-ն անգամ ծպտուն չի հանում:

Կենտրոնի պատրաստած «Խավիարային քաղաքականություն. ինչպես Ադրբեջանը լռեցրեց Եվրոպայի Խորհրդին» կոչված զեկույցը երկուշաբթի Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ներկայացվել է ադրբեջանական ընդդիմության կողմից ստեղծված` «Ադրբեջանի դեմոկրատական ասոցիացիա-Բրիտանիա» կոչված ընդդիմադիր խմբի կողմից:

Միջոցառման կազմակերպչական խմբին մասնակցել են Մուրադ Հասանլըն (Ադրբեջանի դեմոկրատական ասոցիացիա-Բրիտանիա), Քրիստի Հագեսը (Գրաքննության ինդեքս), Փոլ Ֆլինը (Բրիտանիայի խորհրդարանի անդամ), Էմին Միլլին (գրող, բլոգեր) Ջերալդ Կնաուսը (Եվրոպայի կայունության նախաձեռնություն):

ԵԽ խոսնակը BBC-ին ասել է, թե իրենք կոռուպցիայի մեղադրանքների հետ կապված մեկնաբանություններ չեն տալիս, եւ իր կարծիքով` դա ԵԽԽՎ անդամների անձնական լիազորություններին պատկանող հարց է: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էլման Աբդուլլաեւն էլ այդ կապակցությամբ հայտարարել է, թե «թանկարժեք նվերների վերաբերյալ մեղադրանքներն աբսուրդ են»:

Հայերեն

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ

ՀՀ կառավարության նիստ

ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում ամերիկյան կործանիչներ թիրախավորելու մասին

Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և անցել աշխատանքի

Հռոմի պապի օրհնությամբ բացվել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի նոր աշտարակը

ԱՄՆ Կոնգրեսում երկկուսակցական բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին

Քուվեյթը հայտնել է օդային թիրախների ոչնչացման մասին

Բաղաբերդ ամրոցում նոր կառույցներ են բացահայտվում. արշավախմբի ղեկավարը ներկայացրել է այս տարվա պեղումների արդյունքները

ՌԴ նախագահի ներկայացուցիչը հայտնել է հունիսին ԱՄՆ նախագահի բանագնացների հետ հանդիպման մասին

Լիբանանյան թնջուկի հանգուցալուծումը շարունակում է կախված մնալ Իրանի ու ԱՄՆ-ի միջև հնարավոր համաձայնությունից․ Շահան Գանտահարյան