Իրան

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ

ԱՄՆ վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել կամ ընդլայնել դրանք Բելառուսի, Հոնկոնգի, Չինաստանի և Իրանի 12 ընկերությունների նկատմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին շարժական զենիթահրթիռային  համալիրների ենթադրյալ մատակարարումների պատճառով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ։

Մասնավորապես, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացու, Չինաստանի չորս բնակչի, Հոնկոնգի երեք ընկերության նկատմամբ։ Բացի այդ, գործող պատժամիջոցներն ընդլայնվել են Իրանի մեկ քաղաքացու և Բելառուսի ու Իրանի երկու ընկերությունների նկատմամբ։

Ըստ ԱՄՆ իշխանությունների վարկածի՝ շարժական զենիթահրթիռային համալիրներ են մատակարարվել Չինաստանից  Իրանին, իսկ այդ գործարքում բելառուսական ընկերությունն օգտագործվել է որպես միջնորդ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում