Մերձավոր Արևելք

Քուվեյթը հայտնել է օդային թիրախների ոչնչացման մասին

1 րոպեի ընթերցում

Քուվեյթը հայտնել է օդային թիրախների ոչնչացման մասին

Քուվեյթի կառավարությունը հայտնել է, որ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են «թշնամու օդային թիրախները»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Քուվեյթի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտնել է, որ վերականգնել է օդային երթևեկությունը, և Քուվեյթի միջազգային օդանավակայանը վերադարձել է բնականոն գործունեությանն՝ Իրանի հարձակումների պատճառով ժամանակավորապես դադարեցված թռիչքներից հետո։

Ավելի վաղ Քուվեյթի բանակը հայտարարել էր, որ արձագանքում է հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումներին և կոչ էր արել հանրությանը հետևել անվտանգության հրահանգներին։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ երկու ալիքով պատասխան հարված է հասցրել ԱՄՆ տարածաշրջանային օբյեկտներին, որոնք գտնվում են Քուվեյթում, Կատարում և տարածաշրջանի այլ երկրներում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում