Հայաստանի մինչեւ 21 տարեկանների ազգային ընտրանին ջախջախեց Անդորրայի հավաքականին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների ազգային ընտրանին «Հանրապետականե մարզադաշտում մրցեց Անդորրայի հավաքականի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, մեր ընտրանին հանդիպման առաջին իսկ րոպեից նետվեց գրոհի: Մեր տղաներից երկար ժամանակ չպահանջվեց հաշվի մեջ առաջ անցնելու համար: Տուգանայինի խաղարկումից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, առաջինը գնդակին հասավ Հովհաննես Հովհաննիսյանը եւ գրավեց դարպասը:Ազգային ընտրանին շարունակեց տիրել գնդակին: Ռաֆայել Նազարյանի սաները ամեն ինչ անում էին դեպի մրցակցի դարպասը տանող նոր ուղիները գտնելու համար:Խաղակեսի ավարտին Անդորրան արդեն ամբողջ թիմով միայն պաշտպանվում էր:Սակայն հակագրոհներից մեկի ժամանակ մեր դարպասին նշանակվեց տուգանային հարված: Խաղարկումից հետո տուգանային հրապարակում ստեղված իրարանցման ժամանակ առաջինը կողմնորոշվեց անդորացի Ադամ Սմիթը եւ վերականգնեց հաշվի հավասարությունը:Հայաստանի ազգային հավաքականը ընդամենը 5 րոպե անց կրկին առաջ անցավ հաշվի մեջ: Տուգանայինի խաղարկումից հետո գոլի հեղինակ դարձավ Տարոն Ոսկանյանը:Երկրորդ խաղակեսը նույն մեկնարկեց մեր գրոհներով, որոնցից հերթականը գոլով եզրափակեց Արտակ Եդիգարյանը: Հաշիվը դարձնելով 3-1:Մեր տղաները ամեն ինչ անում էին հաշիվը քառապատկելու համար: Սակայն վերջին պահին ինչ որ բան պակասում էր: Բայց այսպես երկար չշարունակեց` հանդիպման վերջին րոպե Անդորրայի դարպասը գրավեց Կամո Հովհաննիայսանը:

Ի վերջո հանդիպումը ավարտվեց 4-1 հաշվով: Հայաստանի մինչեւ 21 տարեկանների ազգային ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկանի օգոստոսին Ուելսի հավաքականի հետ:

Հայերեն Русский

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից