Իրան. «կարմիր գծից» այս կողմ

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վաշինգտոնում ուսանող հայազգի ընկերս մի առիթով ինձ ասաց, որ «գեոպոլիտիկան քո ընկերն է». մինչ այդ պահը ես ընկալում էի գեոպոլիտիկան` որպես կեղծ գիտություն, քանի որ հիմնականում չափում է պետությունների հզորությունը` ելնելով նրանց աշխարհագրական պոտենցիալից:

Այնինչ, եթե ուսումնասիրենք նորօրյա ռազմական բախումների տրամաբանությունը, ապա կտեսնենք, որ դրանք գլխավորապես տեղի են ունենում այն տարածաշրջաններում, որտեղ կան բնական ռեսուրսներ: Հետևաբար, ընկերոջս կարծիքով, եթե պարզենք` որտեղ կան առավելագույնս չօգտագործված նավթագազային պաշարներ, ուրեմն կիմանանք հաջորդ պատերազմի տեղն ու նաև ժամանակը:

Իսկ Իրանը բնական գազի պաշարներով աշխարհում Ռուսաստանից հետո 2-րդ տեղն է զբաղեցնում. նրան է պատկանում համաշխարհային պաշարների 14%-ը: Իրանի գազային պաշարների կարևորությունը նաև ընդգծվում է այն փաստով, որ այն Nabucco-ի նախնական ծրագրով, Արևմուտքին հիմնական գազ մատակարարողներից էր համարվում:

Սակայն դատելով արևմտյան ներկա քաղաքական փիլիսոփայությունից, ԱՄՆ-ը և եվրաատլանդյան համայնքը երբեք չի ցանկանա (և չցանկացավ) Իրանին մասնակից դարձնել էներգետիկ մեծ նախագծերում, քանի որ այդ երկիրը իսլամական է: Այսինքն Իրանը անհրաժեշտ դաշնակից չէ այնքան ժամանակ, քանի դեռ այն կրոնափոխ չի եղել: Զարմանալի տրամաբանություն է` հաշվի առնելով իսլամական երկրների հետ ԱՄՆ դաշնակցային հարաբերությունների փորձը:

Ուրեմն, նույն ամերիկյան փիլիսոփայությունը նաև ելնում է ոչ ժողովրդավարական լինելու կամ ժողովրդավարական բարեփոխումների նվազագույն մակարդակի փաստից: Այլ կերպ ասած, «Իրանի հետ կհամագործակցենք այն ժամանակ, երբ այնտեղ գոնե հեղափոխություն լինի», քանի որ հեղափոխություններն ազդում են հենց արժեքային համակարգերի վրա, այդ թվում կրոնական արժեքների ընկալման վրա:

Տրամաբանության այս համատեքստում տարիներ շարունակ անվստահություն կուտակվեց, ինչը հանգեցրեց Իրան-Արևմուտք հարաբերությունների սրմանը և ռազմական բախման առիթի ձևավորմանը: Սրա համար հիմք ծառայեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին շրջանի լարվածությունը, որից հետո ԱՄՆ-ը ու ԵՄ-ը էմբարգոներ դրեցին իրանական նավթային առևտրի վրա, իսկ Իսրայելն ու Իրանը սկսեցին ավելացնել ռազմական պատրաստությունները Պարսից ծոցի շրջանում:

ԱՄՆ-ը, մասնավորապես, տեղակայեց 2 հրիթռակիր նավեր (USS Abraham Lincoln և USS Carl Vinson), 3-րդը նախատեսված է տեղակայել մարտին, իսկ չորրորդը, թեև հեռու է Ծոցից, բայց ըստ ամերիկացիների, ամեն պահ կարող է վերադառնալ:Այս տեղակայումները հաջորդել էին Իրանի կողմից անցյալ տաևրվա դեկտեմբերին Հորմուզի նեղուցը փակելու մասին սպառնալի հայտարարություններին: Նավթը դեռևս էներգիայի ամենակարևոր աղբյուրն է, և տիեզերքի նավթային մատակարարումների շուրջ 1/5-րդը գալիս է հենց այդ նեղուցից: «Հորմուզը աշխարհի ամենակարևոր նավթային chokepoint-ն է` հաշվի առնելով 2011թ.-ին օրեկան 17 մլն բարրել նավթային հոսքը»,- նշում է ԱՄՆ Էներգիայի դեպարտամենտը: Քանի որ աշխարհում չկա այնպիսի շրջան, որ կարող է փոխարինել Հորմուզին, վերջինիս փակման ցանկացած փորձ կհանգեցնի նավթի համաշխարհային դեֆիցիտի, գների կտրուկ բարձրացմանը (աննկարագրելի է ինչքան կբարձրանան նավթի գները), և անկասկած կհանգեցնի տնտեսական խուճապի ու քաոսի: Այլ կերպ ասած, Հորմուզը համարվում է այն «Կարմիր գիծը», որտեղ վերջանում են խաղաղության ու դիվանագիտության դերերը, քանի որ ԱՄՆ-ին այլ ելք չի մնա, քան ուժով դրա վերաբացման փորձը:

Ամփոփելով` կարելի է նշել, որ Իրանի վրա հարձակման համար անհրաժեշտ նախադրյալները կան. թիրախային քաղաքական փիլիսոփայություն և առիթ: Այս համատեքստում ամենակարևոր մյուս գործիքը տեղեկատվությունն է, քանի որ անել մի բան տեղեկատվական վակուումի պայմաններում, հղի է անարդարության ռիսկով ու հանրային բացարձակ քննադատությամբ, բայց անել մի բան տեղեկատվական համապատասխան դաշտում, կարող է ապահովվել հանրային աջակցությամբ:

Երբ ամերիկյան իշխանությունները լրագրողներ էին պատրաստում Իրաքի մասին հրապարակումներ անելու համար, հարցին` «ինչու»` ԱՄՆ ծովային կորպուսների ԶԼՄ կապերի նախկին ղեկավար փոխգնդապես Ռիք Լոնգն ասաց. “Անկեղծ ասած, մեր խնդիրը` պատերազմը հաղթելն է, իսկ դրա մի մասը տեղեկատվական պատերազմն է: Ուստի, մենք փորձում ենք կառավարել տեղեկատավական միջավայրը»:

2003թ. հունվարին CBS-ի հարցման համաձայն, ԱՄՆ քաղաքացիների 64 տոկոսը աջակցել էին Իրաքի վրա հարձակումը: Տեղեկատվական աջակցության այս պայմաններում 2003թ. մարտին ԱՄՆ-ը ներխուժեց Իրաք:

Ուշագրավ է, որ 2011թ. դեկտեմբերին նմանատիպ հարցում էր իրականացրել NBC/Wall Street-ը, և ամերիկացիների 54 տոկոսը ասել էր, որ կաջակցի Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը, մինչդեռ ընդամենը 38 տոկոսն էր մերժել այդ:

Տեղեկատվական այս պատերազմի շրջանակներում, որպես կանոն, ավելանում է թիրախ երկրի կողմից հարձակման հնարավորության մասին հրապարակումները, ինչն ավելի է արդարացնում նախապատրաստվող հարձակումը: Եթե ուշադիր լինենք, ապա կտեսնենք, որ տարեվերջին և մինչ օրս միջազգային մամուլում գրեթե ամեն օր խոսվում է Իրանի կողմից ԱՄՆ-ի կամ Իսրայելի դեմ հարձակման մասին, անգամ հետախուզական անվտանգության ծառայությունների ղեկավարության կողմից են նմանատիպ հայտարարություններ արվում: Փաստորեն, տեղեկատվական այսօրինակ ծածկույթի ավելացումն ուղիղ համեմատական է իրական գործողությունների հնարավորության մեծացմանը:

Այսպիսով, եթե սնոտիապաշտ լինեինք, ապա կհավատայինք, որ այս տարվա գարնանը, ինչպես Իրաքի դեպքում, Իրանի վրա կհարձակվեն: Բայց քանի որ մեր նպատակը նոր գիտելիքներ ստանալն է այս կամ այն հարցի վերաբերյալ, իսկ ամերիկացի գիտնական Հերբերտ Սայմոնի կարծիքով հենց դա է մեզ դարձնում ավելի ռացիոնալ, ուրեմն կշարունակենք ուսումնասիրել տեղեկատվական վերը նշված ծածկույթի ավելացմանը` իհարկե չմոռանալով Հայաստանի ժողովրդագրական անվտանգության, հումանիտար ճգնաժամի և տնտեսական խուճապի կանխարգելմանն ուղղված մեր քայլերի մասին:

Վահան Դիլանյան

Հայերեն

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres