Քաղաքականություն

Արամ Առաջինը մերժել է թուրքական հեռուստատեսության հարցազրույցի հրավերը

1 րոպեի ընթերցում

Արամ Առաջինը մերժել է թուրքական հեռուստատեսության հարցազրույցի հրավերը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը մերժել է թուրքական արբանյակային հեռուստատեսությամբ հարցազրույց տալու առաջարկը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տեղեկատվական բաժանմունքից, հրավերին ի պատասխան կաթողիկոսը նշել է. «Հայ ժողովրդի համար հայկական խնդիր գոյություն չունի. Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է, որը քննարկման, երկխոսության կամ բանակցության նյութ չի կարող լինել»:

Նամակում նշվում է նաեւ, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունն ու հատուցի, այնինչ այդ երկիրն իրեն նեկայացնելով իբր մարդու իրավունքների պաշտպան` շարունակում է անտեսել հայ ժողովրդի իրավունքները: Արամ Առաջինը պատասխանում նամակում վստահություն է հայտնել, որ արդարությանը եւ մարդու իրավունքները պաշտպանող նախաձեռնություններին կոշտ կերպով հակազդելով` Թուրքիան չի կարող ազգերի միջեւ «փոխադարձ հասկացողություն» ձեւավորել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում