Թուրքիայում դեռեւս պահպանվում է «Քեմալական դիկտատուրան»

2 րոպեի ընթերցում

ԱՆԿԱՐԱ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանում 35 պատգամավորական աթոռներ զբաղեցնող միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցության» (ԽԺԿ) պատգամավոր Ալթան Թանը «Սոցիալական եւ առողջապահական ապահովագրությունների» մասին օրենքում փոփոխությունների վերաբերյալ քննարկումների ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայում դեռեւս պահպանվում է «Քեմալական դիկտատուրան»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով CNNTurk հեռուստաալիքը, օրինակ բերելով քուրդ գործիչներ շեյխ Սաիդի եւ Աթըֆ Հոջայի գազանային սպանությունները, քուրդ պատգամավորն ասել է. «Թուրքիայում պահպանվում է քեմալական դիկտատորության ոգին. սպանում, կախում, խոշտանգումների են ենթարկում, իսկ հետո էլ «անգլիական գործակալ» անվանում մարդկանց: Անգլիացիներն առանց մի փամփուշտ արձակելու Ստամբուլը հանձնել են թուրքերին, իսկ դուք կոտորել եք անգլիացիներին: Լավ կլիներ հանձնաժողով ստեղծեիք եւ ուսումնասիրեիք Անկախության դատարանների արձանագրությունները»:

Քուրդ պատգամավորի այս խոսքերից զայրացած` Աթաթուրքի հիմնադրած Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) պատգամավորները հարձակվել են Թանի վրա: Միջադեպը ծեծկռտուքի չի վերածվել` խորհրդարանի փոխխոսնակ Մեհմեդ Սաղլամի միջամտության շնորհիվ:

Հայերեն

Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Իռլանդիայում

Իտալիայի ավելի քան 6000 ուսումնական հաստատություններ ստացել պայթյունների սպառնալիքի վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ

Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Հորմուզի նեղուցում երթուղիների վերաբերյալ

Արհեստական ​​բանականությունը 2030 թվականին 1․7 միլիոնով կավելացնի աշխատատեղերի քանակն աշխարհում․ Gartner

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով