ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի հերթական նիստը կկայանա Երևանում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ անդամ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի հերթական նիստը 2012 թվականի մարտի 26-27-ը տեղի է ունենալու Երևանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջոցառումը կազմակերպելու համար ՀՀ կառավարության մարտի 1-ի նիստում գործադիրը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանն կհատկացնի 7 մլն 93 հազար դրամ:

Նիստին կմասնակցեն ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ‑գործադիր քարտուղարի տեղակալ Տոկտասին Բուզուբաևը, ԱՊՀ անդամ երկրների սպորտի բնագավառում պատասխանատու նախարարներ և պատվիրակության այլ անդամներ:

Հայերեն Русский