ՀԿԵ ուղեւորատար գնացքներն երթեւեկում են ըստ չվացուցակի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բոլոր միջազգային և տեղական ուղևորատար գնացքները երթևեկում են ըստ չվացուցակի՝ չնայած վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի տարածքում անբարենպաստ եղանակային պայմաններին: Ուժեղ ձյան և Ջաջուռ-Մայիսյան երկաթուղային հատվածումստեղծված դժվար պայմանների պատճառով փետրվարի 10-13-ին դադարեցված էր Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքների շարժը:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ընկերությունից,օպերատիվ անցկացրած ձնամաքրման աշխատանքներից հետո միջազգային գնացքների շարժը վերականգնվել է: Փետրվարի 14-ից սկսած ոչ մի միջազգային գնացքի կամ տեղական էլեկտրագնացքի մեկնում չի հետաձգվել: Ընկերությունից հայտնում են նաեւ, որայն ուղևորներին, ովքեր չէին կարողացել Թբիլիսի հասնել հետաձգված երթեւեկության պատճառով, հնարավորություն է տրվել վերադարձնել տոմսերը՝ վճարված գումարը ստանալով առանց որևէ պահումների: Սակայն ուղևորների մի մասը կարողացել է գնված տոմսերից օգտվել արդեն փետրվարի 14-ին՝ Թբիլիսիի հետ հաղորդակցության վերականգնումից հետո:

ՀԿԵ-ն համայնքային իշխանությունների հետ համատեղ կազմկերպել է կառամատույցների ձնամաքրման աշխատանքները: Ուղևորափոխադրումների տնօրինությունը նամակով դիմել է համայնքների ղեկավարներին, խնդրելով աջակցել կառամատույցների մաքրման աշխատանքներում: Տեղական իշխանությունների բոլոր ղեկավարները արձագանքել են եւ կառամատույցների մի մասը մաքրել ձյունից:

Հայերեն

Արարատի բժշկական կենտրոնին տրամադրվել է համակարգչային շերտագրման սարք

Իսրայելի բանակը օպերատիվ վերահսկողություն է հաստատել Լիբանանի հարավում

Երևան-Սևան ավտոճանապարհին կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել. տուժածներ չկան

Բուլղարիայում ոչնչացվել են ափամերձ գոտում հայտնաբերված անհայտ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Գյումրիի «Մայր Հայաստան» համալիրի պոկված տառերի առնչությամբ ՀՀ ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ

«Ուժեղ Հայաստան»-ի ևս մեկ պատգամավորի թեկնածուի կալանավորելու որոշում է կայացվել. հայտարարվել է հետախուզում

Կառավարությունն աջակցում է կաթի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողներին

Կոտայքի մարզի Մարմարիկ բնակավայրում երթևեկությունը կկարգավորվի արագաչափ սարքի միջոցով

Արյան դոնորի համաշխարհային օրը կանցկացվի «Մեկ կաթիլ մարդասիրություն» կարգախոսը կրող հանրային արշավ

Մոլդովայի խորհրդարանը լռության րոպեով հարգել է ստալինյան տեղահանությունների զոհերի հիշատակը․ Moldpres