Շիրակում ընթացքի մեջ է դիզելային վառելանյութի բաշխման գործընթացը

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության որոշմամբ` հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցություն ցուցաբերելու ծրագրի իրականացման համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը 2012 թ-ի առաջին եռամսյակում կհատկացվի 1 մլրդ 327 մլն 914 հազ. դրամ, որը որպես սուբսիդիա, կհատկացվի մատակարար կազմակերպությանը: Դիզելային վառելանյութի բաշխման գործընթացը Շիրակի մարզում ընթացքի մեջ է: Գործընթացը մեկնարկել է փետրվարի 15-ին եւ նախատեսվում է ավարտել մարտի 15-ին: Վառելանյութը հողօգտագործողներին տրամադրվում է շուկայականից ցածր գնով՝ 20 լիտրի դիմաց 7000 հազար դրամ արժեքով (1 լիտրը 350 դրամով): Սա գյուղացիների համար բավական մեծ աջակցություն է, եթե հաշվի առնվի, որ գյուղացին շուկայից դիզվառելիքը գնում 1 լիտրը մինչեւ 450 դրամ արժեքով: Մարզին հատկացվել է վառելանյութի առաջին խմբաքանակը՝ 2 հազար տոննա, որը կբաշխվի համայնքների ներկայացրած հայտերի համաձայն: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչությունից, յուրաքանչյուր համայնքին հատկացվող վառելանյութի չափը կախված է ցանքատարածությունների միջին չափից: Վառելանյութի տրամադրման ժամանակ առաջնահերթությունը տրվում է պահանջվող գումարը հատկացրած համայնքներին:

Հայերեն

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի ևս մեկ թեկնածուի նկատմամբ կայացվել է կալանքի որոշում, հայտարարվել է հետախուզում

ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոստա

Թուրքիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանները հանդիպել են ՌԴ փոխարտգործնախարարի հետ

Քաջարան քաղաքում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է

Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային

«Նոա»-ն հավաք կանցկացնի Սլովենիայի Բրդո պրի Կրանյու և Մարիբոր քաղաքներում

Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով

Պակիստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին