Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի 20-ամյա հոբելյանի առիթով

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը հունվարի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի 20-ամյա հոբելյանի առիթով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, ուղերձում մասնավորապես ասված է.

«Հայոց փառապանծ բանակի 20-ամյա հոբելյանի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հոգու խնդությամբ Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում և շնորհավորանքները` քաջարի մեր զինվորներին ու զորավարներին և համայն մեր ժողովրդին:

Մեր անկախ պետության սիրասուն զավակն է Հայոց բանակը, որ ծնունդ առավ Հայրենիքի պաշտպանության մարտերում, զրկանքների ու զոհողությունների մեջ և աճեց ու ամրապնդվեց դյուցազն Սասունցի Դավթի նման օր օրի և ժամ առ ժամ: Հայոց բանակը մարմնավորում է մեր ժողովրդի հայրենասեր հոգին, ազգային մեր իրավունքները պաշտպանելու կամքը, ապագայի վստահությունը և պատվարն ու ապավենն է հայրենի մեր երկրի խաղաղ կյանքի ու առաջընթացի:

Փառք և գոհություն Աստծուն, որ մեր բանակը իր հոբելյանը դիմավորում է ձեռքբերումներով ու հաղթանակներով, մարտունակ ու արի ոգով, նաև` ամուր հեղինակությամբ, որ ունի մեր ժողովրդի հոգում: Մեր բարձր գնահատանքն ենք բերում Հայոց բանակի կազմավորման և զորացման, նրա քաջազուն ոգու կերտման գործում ավանդ ու երախտիք ունեցող մեր սիրելի զավակներին, Հայրենիքի սահմանները այսօր պաշտպանող մեր զորաց և զորականաց, ովքեր իրենց ազնվասիրտ ծառայությամբ շարունակում են պանծալի ճանապարհը Հայոց բանակի:

Աղոթում ենք, որ Աստված Իր հանապազ օրհնության ներքո պահպանի մեր Հայրենիքը, մեր ժողովրդին` ի սփյուռս աշխարհի և արգասավորի մեր ջանքերը ի սեր մեր երկրի, մեր լուսավոր գալիքի հույսերի: Թող Տերը երկնային խաղաղության մեջ հանգիստ պարգևի մարտերում մարտիրոսացած մեր զավակներին և Իր ամենառատ շնորհներով քաջառողջ պահի մեր բանակի զորավարներին ու մարտիկներին` արի ոգով և հաղթական բազուկով: Թող մեր կյանքում միշտ շողա Հայրենիքին ծառայության պատիվն ու պարծանքը»:

Հայերեն

Արարատի բժշկական կենտրոնին տրամադրվել է համակարգչային շերտագրման սարք

Իսրայելի բանակը օպերատիվ վերահսկողություն է հաստատել Լիբանանի հարավում

Երևան-Սևան ավտոճանապարհին կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել. տուժածներ չկան

Բուլղարիայում ոչնչացվել են ափամերձ գոտում հայտնաբերված անհայտ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Գյումրիի «Մայր Հայաստան» համալիրի պոկված տառերի առնչությամբ ՀՀ ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ

«Ուժեղ Հայաստան»-ի ևս մեկ պատգամավորի թեկնածուի կալանավորելու որոշում է կայացվել. հայտարարվել է հետախուզում

Կառավարությունն աջակցում է կաթի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողներին

Կոտայքի մարզի Մարմարիկ բնակավայրում երթևեկությունը կկարգավորվի արագաչափ սարքի միջոցով

Արյան դոնորի համաշխարհային օրը կանցկացվի «Մեկ կաթիլ մարդասիրություն» կարգախոսը կրող հանրային արշավ

Մոլդովայի խորհրդարանը լռության րոպեով հարգել է ստալինյան տեղահանությունների զոհերի հիշատակը․ Moldpres