Հայաստանի հավաքականը կխաղա Կանադայի ու Սերբիայի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Կանադայի ու Սերբիայի հետ:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը իր ֆեյսբուքի էջում:

Փետրվարի 28-29-ը նախատեսված խաղերը ազգային հավաքականը կանցկացնի Կիպրոսում: Պայմանագիրը կկնքվի առաջիկայում:

«Մենք ուզում էինք պայմանագիրը ստորագրելուց հետո այն հրապարակել, բայց քանի որ երկրպագուներն անհամբեր են, ստիպված նախապես եմ հայտարարում: Ստորագրելուց հետո ավելի համոզված կլինենք, որ խաղերը լինելու են հենց այդ երկու հավաքականների հետ»,- ասել է ՀՖՖ նախագահը:

Հայերեն English