Սպորտ

ՀՀ շախմատիստուհիները 4:0 հաշվով հաղթեցին Հարավային Աֆրիկայի թիմին

1 րոպեի ընթերցում

ՀՀ շախմատիստուհիները 4:0 հաշվով հաղթեցին Հարավային Աֆրիկայի թիմին

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կանանց շախմատի ազգային հավաքականը դեկտեմբերի 24-ին 4:0 հաշվով հաղթել է Հարավային Աֆրիկայի թիմին Թուրքիայի Մարդին քաղաքում ընթացող կանանց շախմատի աշխարհի թիմային առաջնության 6-րդ փուլում:

Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Կուրսովան սպիտակ խաղաքարերով հաղթել են, համապատասխանաբար, Սոլոմոնսին և Վանին, իսկ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Գալոյանը սևերով, համապատասխանաբար, Վան ԴերՄերվեին և Ֆրիկին:

Այս հաղթանակից հետո Հայաստանի թիմը վաստակել է 6 թիմային և 13.5 անհատական միավոր, ևեթե վրացուհիները հաղթեն Ուկրաինայի հավաքականին, ապա Հայաստանի թիմը կբարձրանա 5-րդ հորիզոնական:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում