Տարածաշրջանային

Ստամբուլում անարգել են հարավաֆրիկացի կնոջը

1 րոպեի ընթերցում

Ստամբուլում անարգել են հարավաֆրիկացի կնոջը

ՍՏԱՄԲՈՒԼ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլ ժամանած հարավաֆրիկացի 28-ամյա Լորեժամին Դելմասը օդանավակայանում տաքսի է նստել: Ճանապարհին վարորդը նրան իջեցրել եւ նստեցրել է մի այլ մեքենա` վստահեցնելով, որ նա իրեն հյուրանոց կհասցնի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Դողան» լրատվական կայքը հայտնում է, որ այդ մեքենայի վարորդը մի ոչ բանուկ ճանապարհի կանգնեցրել է մեքենան եւ փորձել սեռական ոտնձգության ենթարկել նրան: Հանդիպելով հարավաֆրիկացի կնոջ դիմադրությանը` նա ծեծի է ենթարկել կնոջը` պատճառելով մարմնական վնասվածքներ, թալանել նրան եւ փախել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում