Աֆրիկան ընտրում է լավագույն ֆուտբոլիստներին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Աֆրիկայի կոնֆեդերացիան ընտրում է այս տարվա լավագույն ֆուտբոլիստներին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով http://newsru.com-ը, սկզբնական շրջանում ֆեդերացիայի ցուցակում ընդգրկված էին 10 ֆուտբոլիստներ:
Եզրափակիչ փուլ են անցել միայն 5-ը` Սամուել Էտոո (Կամերուն, «Անժի») Անդրե Այու, (Մալի «Բարսելոնա») Մուսսա Սո (Սենեգալ, «Լիլ») եւ Յայա Տուրեն (Կոտ դի Վուար «Մանչեստեր Յունայտեդ»):
Հաղթողներին կընտրեն դեկտեմբերի 22-ին` Գանայի մայրաքաղաք Ակրեում կայանալիք երեկոյի ընթացքում: