Սպորտ

Սերգեյ Մովսիսյանը զիջեց. Հայաստանի` չեմպիոնության շանսերը զրոյանում են

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Մովսիսյանը զիջեց. Հայաստանի` չեմպիոնության շանսերը զրոյանում են

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը սպիտակ խաղաքարերով այսօր պարտություն կրեց գրոսմայստեր Գեորգ Մայերից Հունաստանի Պորտո Կարաս քաղաքում ավարտվող Եվրոպայի շախմատի թիմային առաջնության վերջին' 9-րդ փուլի Հայաստան-Գերմանիա մրցամարտում:

Լեւոն Արոնյանը եւ Վլադիմիր Հակոբյանը իրենց պարտիաները ավարտել են ոչ- ոքի: Գաբրիել Սարգսյան-Յան Գուսթաֆսոն պարտիայի ավարտից առաջ մրցամարտի հաշիվն է 2:1' հօգուտ Գերմանիայի թիմին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում