Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Գարեգին Բ-ի ծննդյան 60-ամյակի առիթով տեղի ունեցած Հայրապետական մաղթանքի արարողությանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա է գտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 12-րդ տարեդարձի եւ ծննդյան 60-ամյակի առիթով տեղի ունեցած Հայրապետական մաղթանքի արարողությանը:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից: