1 րոպեի ընթերցում
ԱԲՈւ ԴԱԲԻ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը թույլ չի տա Սիրիայում լիբիական սցենարի կրկնությունը: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Ինչպես այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, Աբու Դաբիում Ռուսաստանի եւ Պարսից ծոցի արաբական պետությունների միջեւ տեղի ունեցող երկխոսության շրջանակներում, Սերգեյ Լավրովը հանդես է եկել հայտարարությամբ, որի ժամանակ շեշտել է' պաշտոնական Մոսկվան թույլ չի տա միջազգային հանրությանը կրկնել Լիբիայի գործողությունների սցենարը Սիրիայում:
Նշենք, որ իր հերթին երեկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Արդերս ֆոգ Ռասմուսսենն ընդգծել էր, որ ՆԱՏՕ-ն չի նախատեսում ռազմական գործողությունների իրականացում Սիրիայի տարածքում: