Միջազգային

Սերգեյ Լավրով. «Ռուսաստանը թույլ չի տա Սիրիայում լիբիական սցենարի կրկնությունը»

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Լավրով.  «Ռուսաստանը թույլ չի տա Սիրիայում լիբիական սցենարի կրկնությունը»

ԱԲՈւ ԴԱԲԻ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը թույլ չի տա Սիրիայում լիբիական սցենարի կրկնությունը: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Ինչպես այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, Աբու Դաբիում Ռուսաստանի եւ Պարսից ծոցի արաբական պետությունների միջեւ տեղի ունեցող երկխոսության շրջանակներում, Սերգեյ Լավրովը հանդես է եկել հայտարարությամբ, որի ժամանակ շեշտել է' պաշտոնական Մոսկվան թույլ չի տա միջազգային հանրությանը կրկնել Լիբիայի գործողությունների սցենարը Սիրիայում:

Նշենք, որ իր հերթին երեկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Արդերս ֆոգ Ռասմուսսենն ընդգծել էր, որ ՆԱՏՕ-ն չի նախատեսում ռազմական գործողությունների իրականացում Սիրիայի տարածքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում