Հայաստանի եւ Իրանի միջեւ բարեկամության 20-ամյակին նվիրված օրեր` Մեղրիում

2 րոպեի ընթերցում

ՄԵՂՐԻ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի եւ Իրանի միջեւ հաստատված բարեկամության 20-ամյակին նվիրված «Հայ-իրանական բարեկամության օրեր Մեղրիում» միջոցառումը, որ կազմակերպել էին երկու երկրների մշակույթի նախարարությունները, առայժմ մեղրեցիներին պարգեւեց միայն երկու գեղեցիկ օրեր: Իսկ այս մեծ գործի շոշափելի արդյունքները դեռ առջեւում են», - «Արմենպրես»-ի' Սյունիքի թղթակցի հետ զրույցում ասաց Մեղրիի քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանը:

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Մեղրի քաղաքում անցկացված մշակութային այս միջոցառման ժամանակ ծրագրով նախատեսված տարատեսակ միջոցառումներից' հայկական եւ իրանական գեղանկարչության, ժողարվեստի, ազգային նվագարանների, գրքերի ցուցահանդեսներից, վավերագրական ֆիլմերի ցուցադրությունից, համերգներից բացի, տեղի ունեցավ հանդիպում հայկական եւ իրանական կողմերի միջեւ: Քննարկվեցին միջսահմանային մշակութային փոխայցելությունների եւ հետագա համագործակցության հեռանկարները: Հանդիպման ժամանակ ձեռք բերվեց պայմանավորվածություն' եկող տարվա սկզբին նման հանդիպում կազմակերպել Թեհրանում: «Այդ ժամանակ արդեն երկու կողմերն էլ պատրաստ կլինեն հուշագիր ստորագրելու' հետագա համագործակցությունը մշակույթի բնագավառում սերտացնելու համար: Դրա համար Մեղրին ունի ներուժ, ունենք շնորհալի երեխաներ, երիտասարդներ, ունենք ստեղծագործող խմբեր: Իսկ այս համագործակցությունը կնպաստի այդ ամենը զարգացնելուն: Ուրախ եմ, որ կայացավ այս միջոցառումը, համոզված եմ, որ այն կունենա շարունակություն, քանի որ իրանական կողմը եւս շահագրգռված է մեր երկրների միջեւ մշակութային կապերի հետագա սերտացման հարցում», - ասաց քաղաքապետ Ս.Հայրապետյանը:

Նշենք, որ «Հայ-իրանական բարեկամության օրեր Մեղրիում» միջոցառման շրջանակներում Մեղրի քաղաքում բացվեց հայ-իրանական բարեկամությունը խորհրդանշող հուշարձան եւ հիմնվեց պուրակ:

Հայերեն English Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ