Սպորտ

Իռլանդիա-Հայաստան հանդիպման տոմսի արժեքը տատանվում է 45-85 եվրոյի սահմաններում

1 րոպեի ընթերցում

Իռլանդիա-Հայաստան հանդիպման տոմսի արժեքը տատանվում է 45-85 եվրոյի սահմաններում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուբլինում սկսել են «Եվրո-2012»-ի «Բ» խմբի ընտրական փուլի վերջին խաղի' Իռլանդիա- Հայաստան հանդիպման տոմսերի վաճառքը: Խաղը կայանալու է հոկտեմբերի 11-ին: Ինչպես հայտնում են իռլանդական լրատվամիջոցները, «Դուբլին արենա» մարզադաշտի վերին տրիբունաներում տոմսերի արժեքը կազմում է 45 եվրո, իսկ ստորին տրիբունաներում' 60: VIP օթյակի տոմսերը կարելի է ձեռք բերել 85 եվրոյի դիմաց: Երեխաների համար նախատեսված բոլոր տեղերի տոմսի արժեքը կազմում է 10 եվրո:

«Դուբլին արենա»-ն հանդիսանում է Իռլանդիայի ռեգբիի եւ ֆուտբոլի ազգային հավաքականների մարզադաշտը եւ հնարավորություն ունի ընդունել 51 հազար 700 հանդիսատես: Այս տարի այդ մարզադաշտում տեղի է ունեցել Եվրոպայի լիգայի «Պորտու»-»Բրագա» հանդիպումը:

Հիշեցնենք, որ մեծ մասամբ այս հանդիպումից է կախված լինելու, թե մեր խմբից որ հավաքականները հնարավորություն կստանան մասնակցել «Եվրո-2012»-ի եզրափակիչ փուլին: Մեր խմբի մրցաշարային աղյուսակը 17 միավորով գլխավորում է Ռուսաստանը, 15 միավորով երկրորդ տեղում է Իռլանդիան, իսկ 14-ական միավորով երրորդ եւ չորրորդ տեղերում են Հայաստանի եւ Սլովակիայի հավաքականները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում