Սյունիքում աշնանացանի ծավալները կրկնակի կավելանան

3 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզխորհրդի այսօր կայացած հերթական նիստը, ի թիվս այլ հարցերի, քննարկեց մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման խնդիրը, հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի արդյունքների եւ աշնանացանի ընթացքը, առաջիկա մարդահամարի նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր:

«Մարզի համայնքների սեփական եկամուտների 8 ամսվա համար նախատեսված 670 մլն դրամի դիմաց փաստացի մուտքերը սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 564 մլն դրամ, կամ նախատեսվածի 84 տոկոսը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հավաքագրման աճը կազմել է 8 տոկոս: 2011-ին որոշակի աճ է արձանագրվել համայնքի սեփականությւոն հանդիսացող հողերի վարձակալության վճարների գծով եկամուտների կատարման գործում», - իր ելույթում նշեց մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Աշոտ Մարդյանը: Նշվեցին մարզի Բնունիս, Թասիկ, Ծղուկ, Նժդեհ, Տոլորս, Վարդավանք, Սվարանց համայնքները, որոնց կողմից վարձավճարների հավաքագրման մակարդակը չի գերազանցում նախատեսվածի 20 տոկոսը:

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը սեփական եկամուտների հավաքագրման գործում թերացող համայնքների ղեկավարներին հանձնարարեց մինչեւ ամսվա վերջ նախատեսված եկամուտները հավաքագրել 100 տոկոսով:

Մարզխորհրդի նիստում մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը նշեց, որ յուրաքանչյուր տարի մարզում կատարվում է 26-29 հազ. հա հացահատիկային մշակաբույսերի ցանքս, մինչդեռ մարզում չեն մշակվում 6 հազ. 800 հա վարելահողեր: Սյունիքի մարզպետը համայնքների ղեկավարներին հանձնարարեց' այս տարի մարզում աշնանացանի ծավալները մեծացնել երկու անգամ, ինչի համար անհրաժեշտ սերմացուի խնդիրը կլուծի ինքը:

Այս տարվա հոկտեմբերի 12-21-ը հանրապետությունում անցկացվելիք մարդահամարի նախապատրաստական աշխատանքների մասին ելույթ ունեցավ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության պետ Վլադիմիր Գրիգորյանը: Նա մասնավորապես ասաց, որ մարզում մարդահամարի անցկացումը ճիշտ կազմակերպելու եւ բնակչության հաշվառման ամբողջականությունն ապահովելու համար արդեն կազմվել են մարդահամարն անցկացնելու տարածքային կազմակերպական պլանները, մարզում ստեղծվել են մարդահամար 10 տեղամասեր, որոնք բաժանվել են 550 հաշվային տեղամասերի:

Ամփոփելով մարզխորհրդի նիստը' Սյունիքի մարզպետը նախ շնորհավորեց բոլորին անկախության 20-ամյակի առիթով եւ հույս հայտնեց, որ բարձրացված բոլոր խնդիրներն իրենց լուծումները կստանան հայանքների ղեկավարների կողմից:

Հայերեն

Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա

Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները

Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով

Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, երբ պայմանները ի հայտ գան. Հաքան Ֆիդան

Թեհրանը վճար կգանձի Հորմուզի նեղուցով անցնելու համար. Ղալիբաֆ

Թրամփը և Փեզեշքիանը ստորագրել են հրադադարի մասին փոխըմբռնման հուշագիրը

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ

Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 շենք- շինություն

Մարդ, որը զգացել է ժողովրդի հոգին. «Կոմիտասը» տիկնիկային ներկայացումը նորովի կբացահայտի հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադրին

100-ից ավելի բժիշկներ մեկ բեմում. World Doctors Orchestra-ն և Սերգեյ Խաչատրյանը Երևանում հանդես կգան բարեգործական համերգներով