Մարզային

Հայաստանում կստեղծվի կամավոր հրշեջների բանակ

1 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «2011-2012թթ. Արտակարգ իրավիճակների նախարարության գերակա խնդիրը մնում է երկրում կամավոր հրշեջների բանակի ստեղծումը», - Կապանում երեկ անցկացված «Անտառային հրդեհների հակազդում» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժության ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը: Ըստ նրա' այլ երկրներում կիրառվող այս փորձը ցույց է տվել, որ այդպես ավելի արդյունավետ կարելի է պայքարել առավել խոշոր չափերի հասնող հրդեհների դեմ:

Կամավոր հրշեջները կապահովվեն համապատասխան տեխնիկայով եւ հանդերձանքով, սակայն կվարձատրվեն միայն հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու դեպքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում