«Ակնոցներ Հայաստանի համար» բարեգործական ակցիա` Թալինում
1 րոպեի ընթերցում

ԱՇՏԱՐԱԿ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզի Թալին քաղաքում իրականացվեց «Ակնոցներ Հայաստանի համար» բարեգործական ծրագիրը, որի հեղինակը «Ֆրանսահայ բժիշկների միություն» կազմակերպությունն է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ակցիայի կազմակերպիչ եւ նախագահ Էդուարդ Մուրադյանը, ծրագիրն իրականացվում է երեխաների եւ մինչեւ 20 տարեկան երիտասարդների համար: Այդուհանդերձ, նրանք իրենց հետ բերել են ակնոցներ, որոնք նախատեսված են նաեւ մեծահասակների համար եւ իրենց քանակով կարող են ապահովել բոլոր կարիքավորներն:
«Ակնոցներ Հայաստանի համար» բարեգործական ծրագիրը ֆինանսավորվում է Փարիզի ֆրանսահայերի կատարած հանգանակություններով: Այն կատարվում է տարին մեկ անգամ' հատուկ այդ նպատակով կազմակերպվող պարահանդեսի ժամանակ: Ակցիան նորություն չէ: Այն արդեն բազմաթիվ տարիների պատմություն ունի, եւ ստացված արձաքանգները վկայում են, որ դրա անհրաժեշտությունն առկա է եւ օգտակարությունը' տեսանելի: