Խոզագրիպի դեմ պատվաստանյութը հաշմանդամ Է դարձրել տասնյակ երեխաների

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպացի բժիշկները տագապ են հնչեցնում: Իռլանդիայում, Նորվեգիայում, Շվեդիայում աճում Է մանկական նարկոլեպսիայի դեպքերի թիվը: Դա նյարդային համակարգի հիվանդություն Է, որը դրսեւորվում Է հանկարծակի քնի նոպաներով: Հիվանդացած երեխաների թիվը հասնում Է տասնյակների: Երկու տարի առաջ, համաճարակի բուռն շրջանում, նրանց բոլորին պատվաստել են խոզագրիպի դեմ: Պատվաստանյութերը մշակվել են ավրալային կարգով, եւ հնարավոր կողմնակի հետեւանքները չեն հետազոտվել:

8-ամյա Սիգրուդ Բերգսրուդի կյանքը փոխվեց այն պահին, երբ նրան պատվաստանյութ սրսկեցին այսպես կոչված խոզագրիպի դեմ: Այդ օրվանից ցերեկները նրան տանջում են անհաղթահարելի քնկոտության նոպաները: Նա մեկն Է նորվեգացի այն 19 երեխաներից, որոնց մոտ հայտնաբերվել Է նյարդային համակարգի հազվագյուտ հիվանդություն՝ նարկոլեպսիա:

«Ես նախկինում քնում Էի առաջին հարկում: Այժմ քնում եմ այստեղ՝ քնապարկում: Կողքիս պետք է լինեն մայրիկը եւ հայրիկը այն դեպքում, եթե մղձավանջների մեջ ընկնեմ»,- պատմում Է երեխան:

Բացի գիշերային մղձավանջներից, Սիգուրդին տանջում են հալյուցինացիաները եւ կատապլեքսիայի նոպաները. մկանային տոնուսի կորուստներ, երբ, օրինակ, տղայի ծիծաղը գալիս Է: «Դպրոցում ինձ համար դժվար Է պարապմունքների ժամանակ: Ես այնքան հաճախ եմ քնում, որ ինձ համար դասարան են բերել փափուկ բազկաթոռ»,- գանգատվում Է Սիգուրդ Բերգսրուդը:

Սիգուրդի ծնողներն ասում են, որ առողջապահության նախարարության պաշտոնյաներն իրենց խաբել են:

«Պատվաստանյութը մեզ շատ համառորեն խորհուրդ Էին տալիս: Բժիշկներն ասում Էին, թե այն անվտանգ Է, կողմնակի հետեւանքներ չկան, այն հանգամանորեն թեստավորել են: Մենք համաձայնվեցինք պատվաստմանը: Այժմ ես նրանց բոլորին չեմ հավատում»,- ասում Է հիվանդ երեխայի մայրը՝ Մոնիկա Բերգսրուդը:

Հայերեն

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ