Տարածաշրջանային

Ալեքսանդր Լուկաշենկո. «Բելառուսը չի ընկրկի ԱՊՀ-ի ինտեգրացիոն գործընթացներիցե

1 րոպեի ընթերցում

ՄԻՆՍԿ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսը չի ընկրկի ԱՊՀ-ի ինտեգրացիոն գործընթացներից: Այդ մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւի հետ Մինսկում կայացած հանդիպմանը: Լուկաշենկոն ընդգծել է, որ ԱՊՀ-ի վերջերս Դուշանբեում կայացած գագաթնաժողովում ընդունված ԱՊՀ-ի հետագա զարգացման հայեցակարգը եւ դրա իրականացման միջոցառումների ծրագիրը «թույլ են տալիս կենտրոնանալ կոնկրետ բաների վրա եւ առավել առարկայական աշխատանք կատարել Համագործակցությունումե: Պետության ղեկավարն ասել է, որ Բելառուսը ակտիվորեն մասնակցել է այդ փաստաթղղթերի մշակմանը: Սերգեյ Լեբեդեւն իր հերթին հայտարարել է, որ Բելառուսը ինտեգրացիոն բոլոր գործընթացների շարժիչ ուժերից մեկն է: Նա նաեւ հավելել է, որ ամեն ինչ անելու է ԱՊՀ-ի պահպանման ու ամրապնդման համար: «Դրա համար կան օբյեկտիվ պատմական նախադրյալներ, մեր ժողովուրդներին կապող ավանդույթներե,-ասել է ԱՊՀ-ի գործադիր քարտուղարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում