Սպորտ

Երեւանում գրոսմայստեր դարձած արաբ շախմատիստը՝ Աֆրիկայի չեմպիոն

1 րոպեի ընթերցում

Երեւանում գրոսմայստեր դարձած արաբ շախմատիստը՝ Աֆրիկայի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտացի տաղանդավոր շախմատիստ, գրոսմայստեր Ադլի Ահմեդը նվաճել է Աֆրիկայի շախմատի չեմպիոնի կոչումը: Հիշեցնենք, որ Երեւանում անցկացված մինչեւ 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնության մրցաշարում Ա. Ահմեդը ճանաչվել է հաղթող: Նա «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել էր, որ Երեւանում է նա հասել իր մարզական կարիերայի լավագույն արդյունքին եւ դարձել գրոսմայստեր:

Երեւանյան մրցաշարի չեմպիոնն իր երկրի եւ Աֆրիկայի ամենատաղանդավոր շախմատիստներից մեկն է համարվում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում