Տարածաշրջանային

Ըստ ԱՊՀ-ի հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի՝ Հյուսիսային Աֆրիկայի իրադարձությունները տանում են ահաբեկչության ակտիվացման

2 րոպեի ընթերցում

Ըստ ԱՊՀ-ի հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի՝ Հյուսիսային Աֆրիկայի իրադարձությունները տանում են ահաբեկչության ակտիվացման

ՄՈՍԿՎԱ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ-ի հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովն այսօր Տաշքենդում հայտարարել Է, որ Հյուսիսային Աֆրիկայում եւ աշխարհի այլ տարածաշրջաններում այժմ տեղի ունեցող գործընթացները ուղղակիորեն նպաստում են ահաբեկչական կազմակերպությունների գործունեության ակտիվացմանը:

«Ռազմավարական եւ կենսական կարեւորություն ունեցող օբյեկտները, որոնք ապահովում են մեր պետությունների գործունեությունը, առավել գրավիչ թիրախներ են ահաբեկիչների համար»,-ասել Է միլիցիայի գեներալ-գնդապետը միջազգային գիտագործնական խորհրդաժողովում, որը նվիրված Է հակաահաբեկչական անվտանգության ապահովման եւ հատուկ կարեւորության օբյեկտների հակադիվերսիոն պաշտպանության հարցերին:

Նովիկովն ընդգծել Է, որ այսօրվա դրությամբ Կենտրոնական Ասիայում կայունության ապահովումը ինչպես տարածաշրջանի պետությունների, այնպես Էլ ԱՊՀ-ի եւ Համագործակցության Շանհայի կազմակերպության մեջ մտնող հարեւան պետությունների հանգուցային խնդիրներից մեկն Է: Նա հավելել Է, որ Հակաահաբեկչական կենտրոնը շահագրգռված Է գործողությունների կոորդինացմամբ, եւ այդ առումով նրա ձգտումը համընկնում Է տարածաշրջանային գործընկերների՝ ՀՇԿ-ի եւ ՀԱՊԿ-ի ակնկալիքների հետ:

Ըստ նրա՝ այժմ օբյեկտիվ նախադրյալներ կան ահաբեկչության հակազդման բնագավառում ջանքերը միավորելու համար, մասնավորապես, հարկավոր Է միավորել այդ կազմակերպությունների վերլուծական եւ կանխատեսումային ներուժը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում