Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայազգի անվանի գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը, ով մինչ այժմ ներկայացնում էր Սլովակիան, այսուհետ հանդես է գալու Հայաստանի դրոշի ներքո:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայում, Հայաստանի եւ Սլովակիայի ֆեդերացիաների միջեւ համապատասխան համաձայնություն է ձեռք բերվել, եւ շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, պաշտոնապես հաստատել է այն: