ԹԲԻԼԻՍԻ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացի հայտնի երգիչ եւ դերասան Վախթանգ Կիկաբիձեն նախօրյակին Մինսկի համերգասրահի բեմից Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորել Է Բելառուսի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այսօր տեղեկատվություն Է տարածել «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը: Մինսկում Կիկաբիձեի համերգը կազմակերպել Էր Վրաստանի սփյուռքի հարցերով պետնախարարի աշխատակազմը: Կիկաբիձեն Բելառուս, Ուկրաինա եւ Ղազախստան իր համերգային շրջագայությունն սկսել Է դեկտեմբերի 4-ին, այն կավարտվի դեկտեմբերի 24-ին: