ՄԻՆՍԿ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթանակ Է տարել դեկտեմբերի 19-ին կայացած նախագահական ընտրություններում: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների՝ բոլոր քվեաթերթիկների տվյալների ամփոփումից հետո նրա օգտին իրենց ձայնն են տվել քվեարկությանը մասնակցած ընտրողների 79,67 տոկոսը: Ընտրություններին մասնակցությունը կազմել Է 90,66 տոկոս:
Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հանրապետական ԿԸՀ-ի նախագահ Լիդիա Երմոշինան: 2006 թվականին կայացած նախորդ ընտրություններում Լուկաշենկոն ստացել Էր ընտրողների ձայների 82,6 տոկոսը: