«Խաչագողի հիշատակարան»-ը ցուցադրվում է մարզերի կինոդահլիճներում

2 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանից, Գյումրիից, Լոս Անջելեսից հետո հոկտեմբերի 1-ին Կապանի մշակույթի կինոդահլիճում կայացավ «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմի հերթական պրեմիերան, որը նախաձեռնել էր Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը:

Նախքան ֆիլմի ցուցադրությունը կապանցի հանդիսատեսը հնարավորություն ունեցավ հանդիպելու ֆիլմի ստեղծագործական կազմից ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի, պրոդուսեր Մամիկոն Չատինյանի եւ ֆիլմի դերասաններից Կարեն Ջանիբեկյանի, Խորեն Լեւոնյանի ու Վահագն Գալստյանի հետ: Գործընկերների խոսքով` հարգելի պատճառով հանդիպմանը չէին մասնակցում ֆիլմի գլխավոր դերասաններ Հրաչյա Հարությունյանն ու Սամվել Թոփալյանը:

Հրաչ Քեշիշյանը շնորհակալություն հայտնեց կապանցիներին ֆիլմի նկատմամբ ունեցած հետաքրքրության համար, ինչի վկայությունը լեփ-լեցուն դահլիճն էր: Նա շնորհավորեց բոլորին հաջողված ֆիլմի համար եւ խոստացավ այսուհետ շարունակել ֆիլմեր ստեղծել հայ դասականների ստեղծագործությունների մոտիվներով:

Նա մեկ անգամ եւս շնորհավորեց Կարեն Ջանիբեկյանին` ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանն արժանանալու համար: Հյուրերը խոսեցին ֆիլմի ստեղծման դժվարությունների մասին, անդրադարձան իրենց խաղացած կերպարներին: Կապանում ֆիլմի ցուցադրության առաջին օրը մուտքը հրավիրատոմսերով էր: Հաջորդ երկու օրերին այն կլինի վճարովի` տոմսի արժեքը նախատեսված է 1000 դրամ` 500 դրամով էժան մայրաքաղաքային գնից:

Հայերեն

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին