Պատրաստվել է ժեստերի լեզվի բառարան

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական հասարակության նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում պատրասվել է «Մել քայլ առաջ» ժեստերի լեզվի բառարան: Հանրապետությունում եզակի այս բառարանի նախաձեռնությունը ««Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոն» հասարակական կազմակերպությանն է, որին աջակցել է «Սախարովի անվան մարդու իրավունքերի պաշտպանության հայկական կենտորնը»: Այն ընդգրկում է հայկական ավելի քան 280 ժեստ՝ դրանց համարժեք հայերեն թարգմանությամբ՝ հոմանիշներով եւ հականիշներով:

Էլեկտրոնային սկավառակում ընդգրկված են նաեւ հայկական այբուբենը, թվերը եւ ամենագործածական բառերն ու արտահայտությունները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Ագաթ»-ի ղեկավար Կարինե Գրիգորյանը, բառարանը պատրաստելու անհրաժեշտությունը մեծ էր՝ հաշվի առնելով, այն, որ միայն Գյումրիում կա լսողական խնդիրներ ունեցող ավելի քան 200 երիտասարդ, որոնցից քչերը հնարավորություն ունեն հաճախելու Երեւանում գործող հատուկ դպրոց: «Սովորելով հայկական ժեստերի լեզուն`նրանք հնարավորություն են ստանում շփվելու միմյանց հետ: Այս բառարանը մեր կողմից սիրով կտրամադրվի այն բոլոր կառույցներին եւ անձանց, ովքեր դրա կարիքն ունեն»,-նշեց Կ. Գրիգորյանը: Ավելացնենք, որ բառարանի փորձագետը «Խոսող ձեռքեր» գրքի հեղինակ՝ Զուբեյդա Մելիքյանն է:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում