Հարավային Աֆրիկա-Մեքսիկա՝ 1:1
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Աֆրիկայի Հանրապետության եւ Մեքսիկայի ֆուտբոլի ազգային հավաքականներն այսօր ոչ-ոքի՝ 1:1, են խաղացել Յոհանեսբուրգի «Սոքքեր Սիթի» մարզադաշտում մեկնարկած ֆուտբոլի աշխարհի 19-րդ առաջնության մեկնարկային խաղում: 56-րդ րոպեին խաղի հաշիվը բացել Է Տշաբալալան` Հարավային Աֆրիկայի հավաքականից, իսկ 79-րդ րոպեին մեքսիկացի Ռաֆայել Մարկեսը վերականգնել Է հանդիպման հավասարակշռությունը` իր թիմին փրկելով պարտությունից: Տեղեկացնենք նաեւ, որ արդեն մրցաշարի առաջ փուլից առաջ գրանցվել են տհաճ միջադեպեր՝ Իսպանիայի, Պորտուգալիայի մարզական լրագրողները, ինչպես նաեւ Հունաստանի 3 ֆուտբոլիստներ տուժել են գողերից, որոնք մտել են այն հյուրանոցները, որտեղ վերջիններս հանգրվանել են, եւ կողոպտել են նրանց: